Հայաստանի քաղաքական-իրավական զինապահոցում կան բավականաչափ ինստրումենտներ, որոնք ըստ զարգացման կարող են կիրառվել. Աննա Նաղդալյանը՝ ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման մասին


22:18 , 1 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության վճռական, միասնական դիրքորոշումը, որ պետք է քայլեր ձեռնարկվեն մարտական գրոծողությունների դադարեցման ուղղությամբ: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք նաև մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ, և այստեղ ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունը վտանգելու համար այլ երկրի տարածքներ է օգտագործում, որ մարտական գործողություններ և ագրեսիա իրականացնի Արցախի դեմ: Իրանի մեր գործընկերների հետ երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ