«Ապաստարանի 1 օրը»․ արցախցի փոքրիկ բլոգեր Տիգրանը ներկայացնում է ապաստարանի առօրյան (Video)


19:10 , 1 հոկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Փոքրիկ բլոգեր Տիգրանը Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ է, այսօր նա Արցախում գտնվող Tert.am-ի թղթակիցներին ներկայացրել է  ապաստարանի առօրյան, որտեղ հայտնվել են՝ ելնելով պատերազմական իրավիճակից:

«Օգնում ենք տատիկներին, դեղերը խմելու համար ջուր ենք բերում, խաղող ենք բերում, ուտելիք ենք բերում, որպեսզի այստեղ կարողանանք գիշերները մնալ»,- ասաց Տիգրանն ու ներկայացրեց, թե ինչ պարագաներ ունեն ապաստարանում, որոնք հաճախ են պետք գալիս այս օրերին:

Տիգրանը նշեց, որ նկուղում ծննդյան օրերն են նշում, հեռախոսի մեջ պահում այդ տեսանյութերն ու լուսանկարները, և Tert.am-ի անձնակազմին ցույց տվեց իր եղբայր Աշոտի ծննդյան օրվա տեսանյութերը, որոնք նկուղում են արվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ