Հաղթելու ենք. Երևանում արցախցի փոքրիկ է ծնվել


14:12 , 1 հոկտեմբեր, 2020

1lurer.am-ը գրում է․

Հակառակորդի նկրտումներին հակահարված՝ ևս մեկ արցախցի նորածնի ճիչով: Երևանի «Շենգավիթ» ԲԿ-ում քիչ առաջ ևս մեկ տղա է ծնվել: Ընտանիքը ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից է: Փոքրիկը 21-ամյա Հերմինե Հարությունյանի առաջնեկն է: Երեխային անվանակոչել են Արայիկ: Արայիկ Մանասյանը ծնվել է 3 կգ 650 գ քաշով և 50 սմ հասակով: