Ստամբուլում ազգայնամոլները Ադրբեջանի դրոշներով ավտոերթ են անում հայերով բնակեցված թաղերում


14:03 , 1 հոկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Ստամբուլում արդեն երկու օր է ազգայնամոլական խմբավորումները Ադրբեջանի դրոշներով ավտոերթեր են անում Ստամբուլի հայերով բնակեցված թաղերում։

Առաջինը որ ֆիքսվել է եղել է Ստամբուլի Քումքափը թաղամասում, որտեղ նաեւ Հայոց Պատրիարքարանն է գտնվում։ Այնտեղ նաեւ մեծ թվով հայ ներգաղթյալներ են ապրում։

Այս փաստը անհանգստությունէ  առաջացրել ստամբուլահայ համայնքի մոտ։