Ադրբեջանցի զինվորների գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ. Պողոսյան


10:58 , 1 հոկտեմբեր, 2020

1lurer.am-ը գրում է․

Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների զննության արդյունքում գրեթե բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

«Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում, ինչը ռազմական հանցագործություն է»,- ասաց Պողոսյանը: