13:07 , 29 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Ամերիկյան Հավայան կղզիների իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել արևադարձային «Ֆլոսիի» փոթորկի մոտենալու պատճառով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Բացի այդ, Հավայան կղզիների նահանգապետ Նիլ Էբերկրոմբին հայտարարություն է ստորագրել, որի համաձայն՝ նահանգի իշխանությունները կարող են մոբիլիզացնել ազգային գվարդիայի անդամներին ու օգտագործել տարերային աղետի ժամանակներում օգտագործվող օգնության հիմնադրամը:
Իշխանությունները կոչ են արել կղզու բնակիչներին չեղյալ հայտարարել ուղևորությունները լողափ ու դուրս չգալ ձկնորսության, այլ պատրաստվել փոթորկի ու հնարավոր տարհանման:
AP-ի հաղորդմամբ՝ որոշ ավիաընկերություններ սկսել են չեղյալ հայտարարել Հավայան կղզիներ չվերթները: