TikTok հավելվածը Հայաստանում փակվել է


00:23 , 1 հոկտեմբեր, 2020

Հայաստանում չի գործում Tik-Tok հավելվածը: Այս մասին հաղորդում են սոցիալական ցանցերի օգտատերերը:

Այս պահին չի հաջողվում տեսանյութ ներբեռնել հավելված կամ դիտել արդեն ներբեռնված տեսանյութերը, սակայն արգելափակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Վերջին օրերին Tik-Tok հավելվածում ադրբեջանական քարոզչությունն ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ կապված: