Չեռնոգորիայի նախագահը ԼՂ հակամարտության լուծման միակ ուղի է համարում երկխոսությունը


23:57 , 30 սեպտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողություններին՝ նշելով, որ երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են։

Չեռնոգորիայի նախագահն իր գրառման մեջ նշել է. «Կիսում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված մարտական գործողությունների առիթով հնչեցված լուրջ մտահոգությունները։ Մենք միանում ենք ԵՄ խորհրդի՝ ռազմական գործողությունների դադարեցման, հետագա էսկալացիայի կանխման և առանց նախապայմանների բանակցություններին վերադառնալու կոչին։ Երկխոսությունն ու համագործակցությունը տևական լուծումների հասնելու միակ ուղին են»։