Tert.am-ը գրում է.
Արցախում Մարտական գործողությունների հետևանքով մահացած Դավիթ Հակոբյանը Աբովյան քաղաքից էր, ծնվել էր 2001 թվականին, հաճախել՝ Խաչատուր Աբովյանի թիվ մեկ ավագ դպրոցը: Ընտանիքում երկու եղբայր էին, ինքը՝ մեծն էր:
Tert.am-ի հետ զրույցում Խ. Աբովյանի անվան թիվ մեկ ավագ դպրոց տնօրեն Մետաքսյա Բաբայանը նշում է՝ թեև ինքը Դավիթին չի դասավանդել, սակայն լավ է ճանաչել, քանի որ դպրոցի լավագույն աշակերտներից էր, միասին հաճախ են օլիմպիադաների և հաղթանակներ բերել:
Տնօրենը ցավով պատմում է, որ ապագայի նկատմամբ մեծ ծրագրեր ուներ, որոշել էր՝ ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը շարունակել դրսում՝ Քեմբրիջի կամ Հարվարդի համալսարանում: Մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների հանդեպ գերազանց ունակություններ ուներ, սովորում էր Պետհամալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, սակայն առաջին կուրսի վերջում զորակոչվել է բանակ:
«Մայրը երաժշտական դպրոցում դաշնամուր բաժնի վարիչն է, իսկ հայրը՝ ռադիոմեխանիկ է: Օրինակելի ընտանիք էին, եղբայրը հիմա մեր դպրոցի 12-երորդ դասարանում է սովորում: Եղբայրը իր նման խելացի էր, այսօր հուղարկավորության ժամանակ ասաց, որ հպարտ է, որ իր եղբայրը մահացել է հանուն հայրենիքի: Դավիթը տաղանդավոր, չափազանց խելացի տղա էր, երբ մտածում էի իր ապագայի մասին, նրա ապագան ինձ պայծառ ու լուսավոր էր թվում, ցանկանում էր ծրագրավորող դառնալ»,-նշեց Մետաքսյա Բաբայանը:
Տնօրենը ընդգծեց, որ Դավիթը դասերից հաճախ էր ուշանում, դպրոցում ձանձրանում էր, քանի որ դպրոցում քիչ բան ուներ սովորելու, սակայն միշտ կանոնավոր հաճախում էր դպրոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ