Մենք դա թույլ չենք տա, ես ասում եմ Հայաստանին և հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը. Մակրոն


18:11 , 30 սեպտեմբեր, 2020

Asekose.am-ը գրում է.

«Ես անհեթեթ և վտանգավոր եմ համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները»: Այս մասին Ռիգայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նա շեշտել է, որ Ֆրանսիան ծայրաստիճան մտահոգված է «ռազմաշունչ հայտարարություններով, որոնք Թուրքիան արել է վերջին ժամերին:

«Մենք դա թույլ չենք տա: Ես շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին, Ֆրանսիան կխաղա իր դերը, և մենք զգոն կլինենք ժողովրդի, ինքնիշխանության հանդեպ հարգանքի նկատմամբ: Մենք չենք ընդունի որևէ հայտարարություն, որը նպաստում է սրմանը», - ասել է Մակրոնը: