Սիսիանը հրաժեշտ տվեց իր հերոս զավակներին
17:07 , 30 սեպտեմբեր, 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ
Սիսիանը հրաժեշտ տվեց իր հերոս զավակներին, Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողներ Հասմիկ Արզումանյանն ու Տարոն Ֆիլիպոսյանը հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում` համալրելով հանուն հայրենիքի նահատակված սիսիանցի հերոս քաջերի շարքերը: Հանգչե՛ք խաղաղությամբ, հավերժ փառք