СУ-25-ի մահացած օդաչուն՝ 33-ամյա մայոր Վալերի Դանելինը, կին ու երկու փոքր երեխաներ ուներ


15:53 , 30 սեպտեմբեր, 2020

СУ-25-ի մահացած օդաչուն՝ 33-ամյա մայոր Վալերի Դանելինը, կին ու երկու փոքր երեխաներ ուներ՝ երեք տարեկան որդի և վեց տարեկան դուստր:

Շատերը զարմացան ազգանունից, որոշ աղբյուրներ նույնիսկ որոշեցին, որ տառասխալ կա: Այնուամենայնիվ, ամեն ինչ շատ ավելի պարզ է: Վալերին ուներ ռուս պապիկ, որից մնաց ազգանունը:
#Հաղթելուենք