Իրանը ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի հետ սահմանին


16:09 , 30 սեպտեմբեր, 2020

1lurer.am-ը գրում է․

Իրանում խփված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի թիրախը կարող էր լինել ատոմակայանը: Այդ մասին հայտնում է «20:30» իրանական պորտալը:

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը սեպտեմբերի 29-ին Մալեկան բնակավայրի մոտ խոցեցին ադրբեջանական անօդաչուն, իսկ քաղաքից 30 կմ հեռավորության վրա կա ատոմակայան:

Հաշվի առնելով Իրանի հյուսիսային սահմանների մոտ ահաբեկչական խմբավորումների ու Էրդողանի բանակի ներկայությունը և Կովկասում պատերազմի մեծացման վտանգը, Թեհրանը զինված ուժեր է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով:

Միաժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների անունից հնչում են Իրանի դեմ ոտնձգությունների դեպքում Ադրբեջանը տարածաշրջանի քարտեզից սրբելու սպառնալիքներ: