Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու. դպրոցի տնօրենը՝ զոհված Գարիկ Աճեմյանի մասին


14:28 , 30 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր, միշտ հարգանքով էր բոլոր ուսուցիչների և ընկերների հետ, առանց ժպիտի որևէ խոսք չուներ, խոսելիս էլ գլուխը թեթև խոնարհում էր: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի թիվ 1 դպրոցի տնօրեն Նոյեմի Բաբախանյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 27-ին հակառակորդի ծավալած մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Գարիկ Աճեմյանի մասին:

«Լավ մարդ էր: Ընտանիքը՝ հայրը, մայրը, աչքի էին ընկնում իրենց համեստությամբ, քուրիկները՝ Սիրանուշն ու Անին, մեր դպրոցում են սովորում, 10-րդ և 5-րդ դասարանում: Բոթի օրը երեխաները դասի էին եկել, դասավանդող ուսուցիչները չէին կարողանում դասարան մտնել ու երեխաներին տեսնել, հարազատները եկան, տարան»,- ասաց նա:

Տնօրենի խոսքով՝ Գարիկ Աճեմյանի եղբայր Կարեն Աճեմյանը ևս զինծառայող է, վերջին օրերն են: «Երկու եղբայրներով Արցախում էին: Պետք է Կարենը վերադառնար, երեկ մեր զինղեկն ասաց, որ հայրիկին զինկոմիսարիատում է տեսել, հավանաբար, գնացել էր, որ Կարենի վերադարձի համար դիմեր: Երևի արձագանք կլինի, պատասխանի մասին բան չգիտեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։