«Էրդողանի՝ իր դեմքը փրկելու հույսն այն է, որ Պուտինը նրան տեղ կտա բանակցային սեղանի շուրջ»․ Bloomberg


14:06 , 30 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում և Լիբիայում հաջողվեց խուսանավել շահերի բախումից, բայց Կովկասում Թուրքիային ավելի խիստ փորձություն է սպասվում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների բռնկումը հակասություններ կստեղծի Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև, գրում է Bloomberg գործակալությունը։

Հոդվածագրի խոսքով՝ Թուրքիան շարունակաբար խուսափել է Ռուսաստանի հետ առճակատումից, սակայն Ադրբեջանի դեպքում իրավիճակն այլ է։

«Թուրքիան և Ադրբեջանը կապված են ոչ միայն պատմությամբ, կրոնով և լեզվով, այլև նավթամուղերով և գազատարներով, որոնք վճռորոշ նշանակություն ունեն Էրդողանի՝ Թուրքիան Կասպից ծովի և Եվրոպայի միջև անփոխարինելի էներգետիկ միջանցք դարձնելու ձգտման համար: Թուրքիան հետևողականորեն պաշտպանում է Ադրբեջանի նկրտումները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»,- գրում է աղբյուրը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։