Porsche Cayenne-ով վթարի է ենթարկվել «ԱրմենՏել» ՓԲԸ-ի փոխտնօրենը


12:06 , 29 հուլիս, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Եղվարդի խճուղում թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Ալբերտ Համբարումյանի վարած Opel մակնիշի 31 UD 169 համարանիշի և 56-ամյա Մերուժան Միքայելյանի վարած Porsche Cayenne մակնիշի 999 ՏՏ 91 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Porsche Cayenne-ի ուղևոր 29-ամյա Տաթևիկ Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ