Զոհրաբ Մնացականյանը և Լատվիայի ԱԳ նախարարը հեռախոսազանգ են ունեցել. քննարկվել են Արցախի և Ադրբեջանի շփման գծում վերջին գործողությունները


11:05 , 30 սեպտեմբեր, 2020

Լիտվիայում Հայաստանի դեսպանությունն իր թվիթերյան էջում գրառում է կատարել․ 

«Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։

Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի շփման գծում վերջին գործողությունները և Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին»: