Թուրքական F16 կործանիչները կիրառում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ. օդաչուների՝ թուրքերենով խոսակցությունները արձանագրված են


10:33 , 30 սեպտեմբեր, 2020

Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության ԱԹՍ-ներ։

Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։

Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների՝ թուրքերենով խոսակցություններն արձանագրված են։

Քիչ առաջ Արծրուն Հովհաննիսյանը խմբագրեց իր գրառումն ու հեռացրեց «Օդում են նաև Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները։» նախադասությունը։ (խմբ.)