Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա, մենք կտրականապես մերժել ենք բոլորին. Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ. Aliq.ge


02:54 , 30 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

«Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա»,- Վրաստանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի դիրքորոշումն այսօր հնչեցրել է հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը: 

Ըստ Սեսիաշվիլիի` երկու երկրներն էլ տեղյակ են Վրաստանի այս դիրքորոշման մասին ու ըմբռնումով են մոտենում:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Սեսիաշվիլին վերահաստատել է՝ «Վրաստանը Ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք է և բարիդրացիական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ