10 հետաքրքիր փաստ արագ սննդի մասին


14:00 , 29 հուլիս, 2013

159067587.jpg5 ցենտ. ահա թե որքան արժեր համբուրգերն ամերիկյան «White Castle» ռեստորանում 1921-1946 թվականներին: Հենց այստեղ է սկսվել համբուրգերի պատմությունը. անհայտ ուտելիքը դուր էր գալիս ռեստորանի հաճախորդներին իր ռեկորդային էժան գնով: Իհարկե նրանց մոտ հարց էր առաջանում՝ արդյո՞ք նման էժան ուտելիքը վնասակար չէ առողջության համար, բայց ռեստորանի տերերը միջոց գտան հաճախորդներին կասկածներից ազատելու համար: Նրանք վճարում էին հատուկ մարդկանց, որպեսզի վերջիններս սպիտակ խալաթներով գան ռեստորան, ձևացնեն, թե բժիշկ են և ուտեն համբուրգերները:

Բուրգերը ստեղծվել է ավելի քան 100 տարի առաջ:

5000 դոլար. այսքան արժե աշխարհի ամենաթանկ համբուրգերը: Այն կարելի է գնել Լաս Վեգասի «Mandalay Bay» բարում:

84 կիլոգրամ. այսքան է աշխարհի ամենամեծ համբուրգերի քաշը: Այն պատրաստել են Ամերիկայի Միչիգան նահանգում: Հսկայական համբուրգերը պատրաստել են 15 ժամվա ընթացքում, որոնցից 8-ը ծախսվել է հացի երկու շերտերի պատրաստման վրա, որոնց միջև միս և բանջարեղեն էր դրվելու: Այս համբուրգերը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում:

8000 կալորիա. այսքան է «Heart Attack Grill» ռեստորանում վաճառվող 900 գրամանոց համբուրգերի էներգետիկ արժեքը:

1929. այս տարեթվին է ստեղծվել համբուրգերի կրտսեր եղբայրը՝ չիզբուրգերը, երբ 16-ամյա Լայոնել Ստերնբերգերը պատահաբար համբուրգերի մեջ պանիր է ավելացրել:

100 տեսակ. այսօրվա դրությամբ բուրգերի մոտավոր այսքան տարբերակ կա:

13 շաբաթ. այսքան է «բուրգերային» սննդակարգի տևողությունը, որ առաջարկել է բիոքիմիկոս և ֆիզիոլոգ Ջեսսի Ֆ. Մակկենլոնը: 1930 թվականին նա առաջարկել է ուսանողներից մեկին երեք ու կես ամսվա ընթացքում ուտել միայն համբուրգեր: Արդյունքում Մակկենլոնն ապացուցեց, որ նմանատիպ սննդակարգը վատ ազդեցություն չի թողնում մարդու վրա:

Աշխարհի երեք խոշոր արագ սննդի ցանցերն են՝ Subway, McDonald’s և KFC:

«Բիգ Մակի» ինդեքսը բնակչության վճարունակությունը որոշելու ոչ պաշտոնական միջոցն է: