Եվրոպական խորհրդարանի եւս մեկ ազդեցիկ պատգամավոր անդրադարձել է պատերազմին


01:19 , 30 սեպտեմբեր, 2020

Եվրոպական խորհրդարանի եւս մեկ ազդեցիկ պատգամավոր, Renew Europe խմբակցության փոխնախագահ հոլանդացի Մալիկ Ազմանին անդրադարձել է պատերազմին։

Նա շեշտել է Թուրքիայի ներգրավվածության մասին լուրերը եւ գրավոր հարցեր ուղղել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ժոզեֆ Բոռելին (կցվում է)։