ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է վիրավոր սպաներին ու զինվորներին


00:56 , 30 սեպտեմբեր, 2020

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ, ծանոթացել է իրավիճակին և տեսակցել է վիրավոր սպաներին ու զինվորներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, ԱԽ քարտուղարը հետաքրքրվել է վիրավորների բուժման ընթացքով, մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: