Tert.am-ը գրում է․
Ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է իրականացրել: Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ ցանկանում են փաստել, որ Ֆրանսիայի քաղաքական դասակարգը, հանրային կարծիքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հետ է:
«Արցախի, Հայաստանի դեմ քայլերը միայն Ադրբեջանի քայլերը չեն: Թուրքիան ոչ միայն իր բանակով, զենքերով և իր մասնագետներով է աջակցում, այլ նաև իր շնչով, Էրդողանը մղում է, որ շարունակի պատերազմը Հայաստանի, Արցախի դեմ, որպեսզի գրավի հարավը, որպեսզի կատարվի թուրքական ցանկությունը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ