Tert.am-ը գրում է.
Թուրքիան խափանում է խաղաղ գործընթացը, որը կոչված է կարգավորելու Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող հակամարտությունը, և գործը տանում է դեպի հիմնախնդրի սրում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը (Նյու Յորք, դեմոկրատ):
«Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱԿՄ Մինսկի խմբի համանախագահ, չպետք է աչք փակի Թուրքիայի կողմից խաղաղ գործընթացի, ինչպես նաև հակամարտության սրման վրա»,- ասվում է ազդեցիկ օրենսդիր գործչի գրավոր հայտարարության մեջ, որը վերջինս տարածել է ԼՂ հակամարտության հետ կապված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ