Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների կողմից բնակչության տարհանման վերաբերյալ որոշում չի կայացվել


22:58 , 29 սեպտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Ի պատասխան շրջանառվող ապատեղեկատվության՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների կողմից բնակչության տարհանման վերաբերյալ որոշում չի կայացվել:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: