11:32 , 29 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Գերմանական Siemens ընկերության վարչության նախագահ Պետեր Լյոշերը լքում է պաշտոնը: Որոշումը կայացվել է Մյունխենում ընկերության դիտորդական խորհրդի նիստում: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Վերջնական հրաժարականը կհաստատվի հուլիսի 31-ին՝ դիտորդական խորհրդի նիստին:
Ավելի վաղ Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին, հայտնել էր, որ դիտորդական խորհրդի անդամները կցանկանային ընկերության ղեկավարի պաշտոնում տեսնել ընկերության ներկայիս ֆինանսական տնօրեն Ջո Կեզերին:
Ընկերության զարգացման կանխատեսումները 2014-ի համար, որոնք ընկերության խորհրդին ներկայացրել է վերջինիս ղեկավարը, չեն բավարարում առաջադրված նպատակները:
Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերը արդեն կորցրել են 6%: