Ռուսաստանի հայ համայնքի հումանիտար օգնությունը հավաքվել և կենտրոնացվել է դեսպանատանը, որտեղից առաջիկայում հատուկ չարտերային թռիչքով կուղարկվի Հայաստան․ քաղաքագետ (Photo)


17:48 , 29 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Արդեն քանի օր է` Ռուսաստանի հայկական համայնքը վերսկսել է մոբիլիզացման գործընթացները: Շարունակական հանդիպումներ են տեղի ունենում թե՛ Մոսկվայի հայկակայ Առաքելական եկեղեցում , թե՛ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, թե՛ համայնքային կազմակերպություններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

«Եվ չնայած այն տեղեկատվությանը, որ Արցախը և Հայաստանը այս պահին պարենի և հումանիտար այլ օգնության կարիք չունեն, միևնույն է, Ռուսաստանի հայերը շարունակում են հավաքել դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար առաջին անհրաժեշտության իրեր, սանիտարահիգիենիկ պարագաներ և փոխանցել գումարներ, հավաքագրել կամավորներին առաջնագիծ մեկնելու համար:

Հումանիտար օգնությունը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից (ընդհուպ նաև հեռավոր արևելքից) բեռնատարներով բերվել են և կենտրոնացվել դեսպանատանը, որտեղից առաջիկայում կուղարկվեն Հայաստան հատուկ չարտերային թռիչքով։ Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուր հայի անհատապես։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ