Հայաստանում շարունակվում են իրենց քաղաքագետ համարող որոշ գործիչների մտավարժանքները տարբեր պետությունների պահվածքի վերաբերյալ


15:37 , 29 սեպտեմբեր, 2020

ՉԵՄ ԴԻՄԱՆՈՒՄ

Ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական օրերին ինքս էլ շատ ասելիք ունեմ, բայց առայժմ լռում եմ՝ մտածելով, որ հանկարծ ինչ-որ հոգեբանակական վրիպում թույլ չտամ։ Ինչպես բոլորը, անհամբերությամբ հետևում եմ լրահոսին։ Եվ ամենազարմանալին այն է, որ, ցավոք, Հայաստանում շարունակվում են իրենց քաղաքագետ, վերլուծաբան համարող որոշ գործիչների մտավարժանքները տարբեր պետությունների պահվածքի վերաբերյալ։ Տպավորություն ունեմ, որ այս անձինք չունեն ազգային անվտանգության տարրական բնազդ և, ելնելով իբր իրենց աշխարհաքաղաքական կողմնորոշումներից, հավանաբար զուտ անձնական շահերից, «գտնում են» ինչ-որ մի հոդված, օգտատիրոջ գրառում՝ կարծես մի կողմ թողնելով իրական թշնամիներին, հեռուն գնացող հետևություններ անում․ «Ա՛յ, տեսեք՝ ովքեր են մեր թշնամիները»։

ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք։