«Մեծ Բրիտանիան և Կանադան միասնաբար կոչ են անում դեէսկալացնել հակամարտությունը ԼՂ տարածքում». բրիտանացի քաղաքական գործիչ Դոմինիկ Ռաաբ


13:25 , 29 սեպտեմբեր, 2020
Մեծ Բրիտանիան և Կանադան միասնաբար կոչ են անում դեէսկալացնել հակամարտությունը ԼՂ տարածքում: Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն, և կողմերը պետք է անեն ամեն հնարավորը՝ խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ աշխատելու համար: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին: