Այս տարի ամուսնության համար լավագույն ամսաթիվը սեպտեմբերի 7-ն է


10:53 , 29 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

Դանիացի աստղագետները հայտարարել են, թե որն է 2013թ.-ի լավագույն օրը ամուսնանալու համար:

Այսպիսով, ամենահաջող ամուսնություններն, ըստ գիտնականների, կգրանցվեն այս տարվա սեպտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 10:35: Այս մասին գրում է The Copenhagen Post-ը:

Աստղագետներն ապացուցել են, որ հենց այս օրն ու այս ժամին Մարսն ու Վեներան երկնքում կգրավեն այնպիսի դիրք, որը չափազանց լավ էներգիա կհաղորդի ամուսնացող զույգի համար:

Աստղագետների այս հայտարարությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել Կոպենհագենի քաղաքապետարանում: Այնտեղ անգամ որոշվել է, որ այդ օրվա համար ամուսնությունները կգրանցվեն առանց ավելորդ հերթերի ու փաստաթղթային քաշքշուկի. «Թող մեր քաղաքի բոլոր ամուսնացող զույգերը չափազանց երջանիկ լինեն»,- պարբերականին ասել է ամուսնությունների գրանցման բաժնի աշխատակիցը: