Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին


11:47 , 29 սեպտեմբեր, 2020

Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերազմի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիտը հետաձգելու միջնորդություն եմ ներկայացրել դատարան։