«Արցախի ժողովուրդը պետք է կարողանա ապրել ազատության և խաղաղության մեջ». Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերսի թվիթերյան գրառումը


10:47 , 29 սեպտեմբեր, 2020

Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր Շարլի Վեյմերսն իր աջակցությունն է հայտնել Արցախին և Հայաստանին՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Նա իր թվիթերյան էջում գրառում է կատարել.

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում: Հարկավոր է կոչ անել Ադրբեջանին դադարեցնել պրովոկացիաները: Արցախի ժողովուրդը պետք է կարողանա ապրել ազատության և խաղաղության մեջ»:

«Եվրոպական Միությունը պետք է պահանջի Թուրքիայից դադարեցնել ռազմական աջակցություն ցուցաբերել այս ագրեսիային»: