10:38 , 29 հուլիս, 2013Panorama.am-ը գրում է.
Գիտնականները խորհուրդ են տալիս, որ գլխացավի նախանշանները թեթևացնելու համար հարկավոր է կրել մուգ ակնոցներ: Դա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր տառապում են միգրենով. ուղեղի հատուկ ակտիվությունից հիվանդների աչքին նոպայից առաջ վառ հետքեր կամ լուսարձակումներ են երևում, որոնք հետո անհետանում են:
Ըստ «Здоровье» ամսագրի` Միչիգանի համալսարանի գիտնականները որոշել են ուսումնասիրել տեսողության խանգարումները: Միգրենի դեպքում հաճախ հանդիպող նախանշաններից են վառ գծերը, որոնք ունեն հատուկ տեսք, գույն և կարող են շարժվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ