Այս բախումները 2016-ի իրադարձություններից հետո ամենածանրն են. BBC News-ը՝ Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական բախումների մասին


06:40 , 29 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Երկուշաբթի Հայաստանի և Ադրբեջանի համար պայքարող զորքերի միջև մարտերում տասնյակ զոհեր կան: Հակամարտության հիմքում Լեռնային Ղարաբաղի լեռնային շրջանի նկատմամբ վերահսկողության շուրջ վեճն է: Այս մասին գրում է բրիտանական BBC News լրատվական ծառայությունը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական բախումներին:

Լրատվական ծառայությունը նաև հրապարակել է ՀՀ ՊՆ-ի կողմից ներկայացված տեսանյութերից մեկը, որում երևում է հակառակորդի ռազմական տեխնիկայի ոչնչացումը:

Հոդվածում նշվում է, որ «Լեռնային Ղարաբաղը խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում դարձել է ինքնավար մարզ և միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն 1994-ից՝ պատերազմի ավարտից հետո, այն գտնվում է էթնիկ հայերի հսկողության ներքո»:

«Երկուշաբթի երեկոյան Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հաղորդեցին, որ ևս 26 զինծառայող է զոհվել ռազմական գործողություների ժամանակ, ինչի արդյունքում ընդհանուր կորուստների թիվն անցել է 80-ը:

Մյուս երկրներն անհանգստացած են, որ վերջին ռազմական գործողությունները կարող են դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ներգրավել նաև հարևան տերությունները, այդ թվում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Նրանք նաև ձգտում են պահպանել կայունություն, քանի որ այդ տարածաշրջանով են անցնում հիմնական գազա և նավթամուղները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ