Պոլսո Հայոց պատրիարքարանը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն է հայտնել


04:08 , 29 սեպտեմբեր, 2020

Պոլսո Հայոց պատրիարքարանը Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել:

Պատրիարքությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 30 տարի շարունակվող հակամարտությունը բանակցային սեղանի շուրջ լուծում չի գտնում:
«Երկրների միջև զինված բախումներն ու պատերազմները այդ կողմերի և մարդկության համար մեծ աղետ ու կորուստ են նշանակում: Աղոթում ենք, որ մեր կրոնների պատգամած խաղաղությունը րոպե առաջ հաստատվի, զենքերը լռեն, արդար ու մնայուն համաձայնություն կնքվի: Անկասկած, Թուրքիան շատ կարևոր դերակատարում ունի այս խաղաղության հաստատման համար: Կովկասյան տարածաշրջանը խաղաղության ավազան դարձնելու համար անհրաժեշտ է առնչվող պետությունների և ազգերի ավանդը»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:
Պատրիարքությունը հույս է հայտնել, որ կողմերի միջև կրակը կդադարեցվի, և կրկին հնարավորություն կստեղծվի խաղաղության հաստատման համար: