10:15 , 29 հուլիս, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո կենդանաբանական այգում ծնված երկգլխանի կրիան Facebook սոցցանցում սեփական էջն ունի:
Կրիան ծնվել է հունիսի 18-ին և ստացել Թելմա ու Լուիզա անվանումները՝ ի պատիվ Ռիդլի Սկոտի ֆիլմի հերոսների: Գազանանոցի աշխատակազմը նշել է, որ աջ գլխի անունը Թելմա է, իսկ ձախինը՝ Լուիզա:
Կրիայի էջին առաջին հաղորդագրությունը տեղադրվել է հուլիսի 23-ին՝ հաղորդում է Lenta.ru-ն: Այնտեղ տեղադրվում են կրիաների կյանքի մասին հոդվածների հղումներ, ինչպես նաև նրա լուսանկարները և 2 գլուխների միջև «երկխոսություններից» հատվածներ: Օգտատիրոջ մասին տեղեկատվության մեջ նշվում է, որ կրիան ավարտել է Slider High School-ը (Կրիաների դպրոց) և University of Turtledome-ն (Կրիաների համալսարան):