Աղբյուր․ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով


21:47 , 28 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Անվտանգության խորհուրդը նախատեսում է երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով արտակարգ քննարկում անցկացնել՝ փակ խորհրդակցությունների ձեւաչափով: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել է կազմակերպությունում աղբյուրը:

«Ամենայն հավանականությամբ, քննարկումը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ փակ խորհրդակցությունների ձեւաչափով»,- ասել է աղբյուրը: