Իսպանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցությունների


21:36 , 28 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Իսպանիայի արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության հարցերով նախարար Արանչա Գոնսալես Լայան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական բախումները Լեռնային Ղարաբաղի գոտում և վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո:

Ինչպես հայտնում է diariosigloxxi.com-ը, այս մասին հայտարարությամբ իսպանացի նախարարը հանդես է եկել սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ