Կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին


21:31 , 28 սեպտեմբեր, 2020

Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շերմանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին:

«Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողություններն ու վերադառնալ խաղաղ բանակցային սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին և կոչ անենք Թուրքիային` զերծ մնալ զինամթերքի կամ գրոհայիններ տեղակայումից»,- գրել է Շերմանը: