Լեռնային Ղարաբաղից դուրս գալու հումանիտար միջանցքների անհրաժեշտություն չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպան


21:22 , 28 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հերքել է այն տեղեկությունը, որ Երևանը հումանիտար միջանցքներ է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղից դուրս գալու համար: Դեսպանի խոսքով՝ նման միջոցների անհրաժեշտություն չկա:

«Գործընկերները ճիշտ չեն ներկայացրել. ես հայտարարել եմ, որ քանի որ ռմբակոծում են, այդ թվում և Ստեփանակերտը 1992 թվականից հետո առաջին անգամ, ապա օդային տագնապների ժամանակ մարդիկ պետք է գտնվեն նկուղներում և ապաստարաններում: Եվ մենք տարբերակներ ենք մշակում, թե ինչպես նման ռմբակոծությունների ժամանակ նրանց տեղափոխել ապաստարաններ, իսկ հետո վերադարձնել իրենց տներն ու բնակարանները»,- մեկնաբանել է դեսպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ