ԵԽԽՎ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ


21:07 , 28 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության: ТАСС գործակալութան փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հայաստանի հարցով համազեկուցողներ շվեդուհի Բորիանա Օբերգի ու ֆինն Կիմո Կիլյունենի և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ավստրիացի Շտեֆան Շեննահի ու բրիտանացի Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք ծայրահեղ մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների մեկնարկով և դրանց սրմամբ, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը: Մենք խորապես ցավում ենք զինվորականների և քաղաքացիների շրջանում արձանագրված կորուստների համար, որոնց մասին երկու կողմերն էլ հայտնել են: Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի ձևաչափում»,- ընդգծում են ԵԽԽՎ ներկայացուցիչները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ