Հովհաննեսը ընտանիքի միակ տղան էր. խելացի, շնորհքով տղա էր, դպրոցն ավարտել ու բանակ էր գնացել. Իսահակյանի վարչական ղեկավարը՝ զոհված զինծառայողի մասին


20:33 , 28 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Հովհաննեսը համեստ ընտանիքի տղա էր, դպրոցում լավ առաջադիմություն ուներ, խելացի շնորհքով տղա էր, դպրոցն ավարտել ու բանակ էր գնացել. զոհվելու լուրն առավոտյան ենք իմացել:  Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Իսահակյան համայքի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովհաննես Ափոզյանին:

«Ընտանիքի միակ տղան էր, քույրն իրենից փոքր է: Մահվան լուրն առավոտյան ժամը 8-ին ենք իմացել՝ լուրերով: Բլոր գյուղացիներն էլ այցելում են ընտանիքին, մխիթարում են: Իր դին դեռ չեն բերել, դեռ չեն տվել, սպասում ենք, որ գոնե մինչև վաղը բերեն»,- ասաց նա և հիշեցրեց, որ զինծառայողն Ասկերանի շրջանում էր ծառայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ