Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ մարդիկ ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են․ ԱՀ նախագահ


19:34 , 28 սեպտեմբեր, 2020

Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:

Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ: