Կրակոցներից զոքանչս ու մի երեխա զոհվեցին, սրան պետք է վերջ տրվի. Մելքումյանների տունն ավիրվել է (Video)


19:06 , 28 սեպտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

Factor TV-ն այսօր նկարահանում է իրականացրել Արցախի Մարտունի քաղաքում։ Ալեքսանդր Մելքումյանի տանը ֆիքսել ենք կրակոցների պատճառով կոտրված պատուհանները, ավիրված բնակարանը։ «Կրակոցներից զոքանչս ու մի երեխա զոհվեցին»,- ցավով պատմեց Մելքումյանը։ Նա կարծում է՝ պետք է մինչև վերջ պատերազմը մղել, քանի որ այսպես շարունակել հնարավոր չէ. «Սրան պետք է վերջ տրվի»։