Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյան


16:51 , 28 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ։ Այս մասին նախագահ Արմեն Սարգսյանն կիբերանվտանգության միջազգային CYBERSEC2020 համաժողովում անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին.

«Թերեւս լսել եք, որ Ադրբեջանը կիրակի օրը գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբերհարձակումների, ինչպես նաեւ անձնակազմի՝ խորհրդատուների,վարձկանների եւ անգամ F-16 կործանիչների միջոցով:

Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Ինչո՞ւ եմ ասում ուրվական. դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց եւ իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի»: