Հակառակորդի տանկերի խոցումը. տանկային մարտում թշնամին կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա (Video)


16:27 , 28 սեպտեմբեր, 2020

Հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա: Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո: