ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն


15:08 , 28 սեպտեմբեր, 2020

118 կողմ ձայնով այսօր Ազգային ժողովը հավանության արժանացրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարություն նախագիծը: