«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա». ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեզի թվիթերյան գրառումը


12:30 , 28 սեպտեմբեր, 2020

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեզը թվիթերյան իր էջում գրառում է կատարել.

«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, որը ագրեսիայի ևս մեկ ակտ է՝ Թուրքիայի կողմից աջակցվող։ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության ոլորտում աջակցությունն Ադրբեջանին և աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով նպաստել հրադադարի հաստատմանը»։