Ո՞ր դեպքում մերոնք կկիրառեն «Իսկանդեր» և «ՍՈՒ 25» կործանիչներ. Պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը


12:08 , 28 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Չեմ կարծում, որ կոնկրետ զինատեսակի կիրառման մասին տեղին է ընդհանրապես, քննարկելը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում հայկական կողմը կկիրրառի «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 25» կործանիչներ:

«Երբ որ անհրաժեշտ կգտնեն, երբ որ համապատասխան ռազմական գործողությունների տրամաբանությանը կհամապատասխանի տվյալ զինատեսակի կիրառման անհրաժեշտությունը, այդ ժամանակ էլ միանշանակ կկիրառեն»,-ասաց նա:

Արչծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ թիրախավորված են հայկական բնակավայրերը. «Հենց այս պահին ստացա տեղեկատվություն, որ ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, րոպեներ անց դուրս կգամ, տեսանյութ կտեղադրեմ Մարտակերտից»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը: