Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր. Արծրուն Հովհաննիսյան


11:36 , 28 սեպտեմբեր, 2020

1lurer.am-ը գրում է․

Ողջ գիշեր ընթացել են գիշերային մարտեր՝ հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ՝ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ:

«Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել, հակառակորդը չի հանգստացել, որոշ տեղերում հակագրոհներ է իրականացրել, որոնք հետ ենք մղել: Վաղ առավոտյան կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ նաև ծանր հրանետներ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները: Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ այս պահի դրությամբ ունենք շուրջ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան: Բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո տարբեր զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում: